Անընդունելի է նեգատիվ զարգացած նախընտրական քարոզարշավը, ատելության լեզուն և սպառնալիքները. Կառլ Հարցել
Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը հայտարարում է, որ անընդունելի է նեգատիվ զարգացած նախընտրական քարոզարշավը, ատելության լեզուն և սպառնալիքները: Դեսպանը հույս է հայտնել, որ այդ փաստերը կհետաքննի համապատասխան ծառայությունը:
«Անընդունելի է, բացասական ենք նայում զգալիորեն նեգատիվ նախընտրական ֆոնին: Այստեղ պետք է նշեմ, որ դա էլ ընտրություն է, ընտրություն թեկնածուների, որոնք մասնակցում են քարոզարշավին: Անընդունելի է ատելության լեզուն և այն սպառնալիքները, որոնք տարբեր ձևերով հնչում են տարբեր թեկնածուների հասցեին: Մենք հույս ունենք, որ հետաքննությունը, որը արդեն սկսվել է կունենա հաջող ավարտ»,-հայտարարել է Կառլ Հարցելը:
Հեղինակ -
Edgar Barsegyan