Անձնական տվյալների պաշտպանության ծառայության ղեկավար Լելա Ջանաշվիլին հանդիպել է Բոսնիա և Հերցեգովինայի և Խորվաթիայի գործընկեր գերատեսչությունների ղեկավարների հետ
Անձնական տվյալների պաշտպանության ծառայության ղեկավար Լելա Ջանաշվիլին հանդիպել է Բոսնիա և Հերցեգովինայի և Խորվաթիայի գործընկեր գերատեսչությունների ղեկավարների հետ

Վրաստանի Անձնական տվյալների պաշտպանության ծառայության ղեկավար Լելա Ջանաշվիլին նոյեմբերի 17-19-ը Թբիլիսիում անցկացված «European Case Handling Workshop (ECHW)»-ին զուգահեռ, դեմ առ դեմ հանդիպումներ է ունեցել Բոսնիա և Հերցեգովինայի Անձնական տվյալների պաշտպանության վերահսկիչ մարմին Դրագոլիուբ Ռելջիքի ու խորվաթ գործընկեր Իգոր Վուլջիի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել է անձնական տվյալների պաշտպանության վերահսկող գերատեսչությունների միջև համակարգված աշխատանքի կարևորությունը։

Նշենք, որ Վրաստանի և Խորվաթիայի անձնական տվյալների պաշտպանության գործընկեր գերատեսչությունների ղեկավարները համագործակցության հուշագիր են ստորագրել այս տարվա մայիսին։ Հուշագիրը նախատեսում է անձնական ​​տվյալների պաշտպանության ոլորտում տարբեր միջոցառումների համատեղ անցկացում, այդ թվում՝ սեմինարների և կոնֆերանսների կազմակերպում։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի Անձնական տվյալների պաշտպանության ծառայության մամուլի ծառայությունը։