Անձեռնմխելիությունը ստեղծվել է ամբողջ աշխարհում ընդդիմության պատգամավորներին խոսքի ազատություն տալու համար, բանակցությունների դռները փակվել են, ինչը վատ է. Ալեկո Էլիսաշվիլի
Անձեռնմխելիությունը ստեղծվել է ամբողջ աշխարհում ընդդիմության պատգամավորներին խոսքի ազատություն տալու համար, բանակցությունների դռները փակվել են, ինչը վատ է. Ալեկո Էլիսաշվիլի

«Մոքալաքեեբի» կուսակցության առաջնորդ, Ալեկո Էլիսաշվիլիի հայտարարությամբ, պետք է սպասել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Նիկա Մելիայի պատգամավորի անձեռնմխելիությունը կասեցնելուց հետո:

Էլիսաշվիլիի խոսքով, «Մոքալաքեեբի» կուսակցությունը չի աջակցել դատախազության պահանջին, քանի որ, իր խոսքով անձեռնմխելիությունը գոյություն ունի նրա համար, որ ընդդիմադիր պատգամավորն ունենա արտահայտման իրավունք և սահմանափակ չլինի սեփական գործողություններում:

«Ես չգիտեմ, թե ինչին պետք է սպասել: Սպասենք, համենայն դեպս մենք դրան դեմ էինք, դա տեսաք քվեարկության ժամանակ: Խոսքը կոնկրետ անուն-ազգանունի մասին չէ, այստեղ խոսում ենք այն մասին է, որ պատգամավորի անձեռնմխելիություն կա: Այն ստեղծվել է ամբողջ աշխարհում ընդդիմության պատգամավորներին խոսքի ազատություն տալու և նրանց գործողություններում չսահմանափակվելու համար: Մենք խորհուրդ ենք տալիս «Երազին», որ այս երկրում ոչ մի հավերժ բան չկա, մի սատարեք դրան: Այս ամենը հաճելի չէր, բանակցությունների դուռը փակվել է, ինչը վատ է», – ասել է Ալեկո Էլիսաշվիլին:

Խորհրդարանը աջակցել է «Ազգային շարժման» նախագահ, Նիկա Մելիայի պատգամավորական անձեռնմխելիության դադարեցմանը: Այդ հարցին սատարել է 88 պատգամավոր:

Ընդդիմությունից դեմ են քվեարկել ՝ Լևան Իոսելիանին և Ալեկո Էլիսաշվիլին, իսկ «Եվրոպացի սոցիալիստների» անդամներ՝ Ավթանդիլ Էնուքիձեն, Դավիթ Զիլֆիմիանին,  Փիրդոն Ինջիան և Գելա Միքձեն ձեռնպահ են մնացել քվեարկությանը մասնակցելուց:

Խորհրդարանի այս որոշումից հետո, դատախազությանը հնարավորություն է տրվում դիմել դատարանին, Նիկա Մելիայի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք օգտագործելու միջնորդությամբ:

Հիշեցնենք, «խմբովի բռնության ղեկավարման և դրան մասնակցության» համար քրեական պատասխանատվության ենթարկված Նիկա Մելիային, Թբիլիսիի քաղաքային դատարանը 2019 թվականի հունիսի 27-ին սահմանել էր 30 000 լարի գրավ և կիրառվել են լրացուցիչ սահմանափակող միջոցներ, այդ թվում էլեկտրոնային մոնիտորինգ:

Սակայն, 2020 թվականի նոյեմբերի 1-ին, հանրահավաքին ելույթ ունենալիս, Նիկա Մելիան հեռացրել էր իր ձեռքին դրված էլեկտրոնային ապարանջանը:

Դրանից հետո, դատախազությունն պահանջեց խստացնել խափանման միջոցը: Դատարանի 2020 թվականի նոյեմբերի 3-ի որոշման համաձայն, Նիկա Մելիայի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավի չափը ավելացվել է 40 000 լարիով: Վճարման ժամկետը Մելիայի համար կազմում էր 50 օր:

Գրավի պայմանները չկատարելու համար, 2021 թվականի փետրվարի 5-ին Նիկա Մելիան կանչվել էր գլխավոր դատախազություն, սակայն չի ներկայացել:

Նույն օրը դատախազությունը լրացուցիչ մեկ շաբաթ ժամանակ տվեց Նիկա Մելիային, գրավի պայմանները կատարելու համար: Գերատեսչության հաղորդմամբ, չվճարելու դեպքում դատախազությունը կդիմի դատարանին, նրան կալանավորելու համար: Մելիայի գրավի վճարման ժամկետը լրացավ փետրվարի 12-ին:

Գլխավոր դատախազությունը, Նիկա Մելիայի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդությամբ դատարանին դիմել էր նույն օրը: «Միասնական ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիան հայտարարում է, որ չի պատրաստվում վճարել գրավը: