Անձը հաստատող վկայականի անվճար ստացումը որոշ կատեգորիայի քաղաքացիների համար կշարունակվի մինչև 2019 թվականի հունվարի մեկը
Արդարադատության նախարարի հրամանով, ինքնությունը հաստատող վկայականի անվճար ստացումը որոշ կատեգորիայի քաղաքացիների համար կշարունակվի մինչև 2019 թվականի հունվարի մեկը:
Ընթացիկ տարվա մարտի մեկից ընտրացուցակների կատարելագործման նպատակով սկսված ակցիայի շրջանակներում, ինքնությունը հաստատող վկայականն անվճար ստացել է արդեն 98 246 քաղաքացի:
Ակցիայի ժամկետի երկարացման հետ կապված հայտարարություն է արել պետական ծառայությունների զարգացման գործակալության նախագահ Սոսո Գիորգաձեն, ով գնահատել է ունեցած արդյունքները և մեկնաբանել, թե ում է վերաբերում ակցիան:
Ակցիայի շրջանակներում արժեքը վճարելուց ազատվում են.
- Վրաստանի այն քաղաքացիները, այդ թվում անչափահասները, որոնք մինչև հունվարի մեկը դառնում են 18 տարեկան, ում անունով մինչև 2018 թվականի մարտի մեկը տրված չի եղել Վրաստանի քաղաքացու անձը հաստատող որևէ փաստաթուղթ
- Քաղաքաքացիները, որոնց ինքնությունը հաստատող փաստաթղթի լուսանկարներն անորակ են կամ ընդհանրապես չեն պահվում գործակալության տվյալների էլեկտրոնային բազայում
- Գրանցումից հանված, անձը հաստատող չեղարկված փաստաթուղթ ունեցող քաղաքացիները
- Անհասցե գրանցված քաղաքացիները
- Քաղաքացիները, որոնք չունեն իրավական ուժ ունեցող որևէ փաստաթուղթ
- Այն անձինք, որոնք գրանցված են Վրաստանի օկուպացված տարածքներում և չունեն փախստականի կարգավիճակ:
Ինչ վերաբերում է ընթացիկ ակցիայից օգտվել ցանկացող քաղաքացիներին, նրանք պետք է դիմեն Արդարադատության տներ, պետական ծառայությունների զարգացման գործակալության տարածքային ծառայություններ կամ հանրային կենտրոններ: