Անձամբ իմ համար շատ կարևոր է, որ Խորավայի փողոցում սպանության գործով չմնան առանց պատասխան հարցեր. Իրակլի Շոթաձե

15:41, 31.05.2018

Հասարակությունում գոյություն ունեն հարցեր, Թբիլիսիում, Խորավայի փողոցում սպանության գործի հետաքննության նկատմամբ, ինչպես նաև հարցեր ունեն տուժածների իրավափոխանորդները, այս հարցերը իմ համար լեգիտիմ են,-այս հայտարարությունը արտակարգ մամլո ասուլիսի ժամանակ արել է, գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն:

Ինչպես հայտարարել է Շոթաձեն, իր համար շատ կարևոր է, որ հարցերը չմնան առանց պատասխան:

«Իր համար շատ կարևոր է, որ հարցերը չմնան առանց պատասխան, որ ոչ մեկ չունենա զգացմունք, որ այս գործում ինչ որ բան չի արվել:

Մենք պատրաստ էինք, վերջին օրերին երբ այս գործի հանդեպ գրանցվեց բացասական կախվածություն, և ես անձամբ ցանկանում էի հանդիպել Զազա Սարալիձեի հետ և իր հետ զրուցել քրեական գործի շուրջ, այն գործողությունների մասին, որոնք իրականացրել է դատախազությունը: Նույն ժամանակ, ցանկանում էի անկեղծ զրուցել նրա հետ և փոխանցել լրատվություն, մեր հաջորդ քայլերի շուրջ»,-հայտարարել է Շոթաձեն:

Դրա հետ մեկտեղ, Շոթաձեն նշել է, որ դատախազությունը չի համաձայնում, Խորավայի փողոցում սպանության գործով վճռին և գերատեսչության համար անհասկանալի է, թե ինչի հիման վրա դատավորը ընդունեց նշված որոշումը: Իրակլի Շոթաձեն հայտարարել է նաև, որ այս գործին ներգրավվելու են արտասահմանցի դատախազներ:

Թբիլիսիի քաղաքային դատարանը այսօր կայացրել է մեղադրական դատավճիռ, Խորավայի փողոցում տեղի ունեցած անչափահասների սպանության գործով մեղադրյալ երկու անձի նկատմամբ: Կոնկրետ, մեղադրյալի նախնական գիտակցմամբ, անչափահասի կանխամտածված սպանության և սպանության փորձի համար, դատարանը անչափահաս մեղադրյալներին ճանաչել է մեղավոր: Դատարանի մեղադրական դատավճռով, Գ. Բ.-ն մեղավոր է ճանաչվել ծանր պայմաններում, նախնական գիտակցմամբ անչափահաս Լևան Դադունաշվիլիի կանխամտածված սպանության մեջ, իսկ Գ. Ջ.-ն մեղավոր է ճանաչվել, ծանր պայմաններում, նախնական գիտակցմամբ անչափահաս Դավիթ Սարալիձեին կանխամտածված սպանության փորձի մեջ: Նույն դատավճռով, ներկայացված մեղադրանքում Գ. Բ.-ն, Գ. Ջ.-ի հետ միասին անմեղ է ճանաչվել Դավիթ Սարալիձեի խմբակային սպանության մեջ, իսկ Գ. Ջ.-ի կողմից իրականացրած հանցանքը վերաորակավորվել է, որպես Դավիթ Սարալիձեի սպանության փորձ ծանրացված պայմաններում:

 

 

 

 

Նմանատիպ