Անդրիուս Կուբիլիուս. Ռազմավարական միասնությունը Վրաստանի եվրատլանտյան ինտեգրման հավակնության բանալին է
Անդրիուս Կուբիլիուս. Ռազմավարական միասնությունը Վրաստանի եվրատլանտյան ինտեգրման հավակնության բանալին է

Ռազմավարական միասնությունը Վրաստանի եվրատլանտյան ինտեգրման հավակնության բանալին է, – հայտարարում է Եվրախորհրդարանի պատգամավոր Անդրիուս Կուբիլիուսը՝ elpnariai.lt կայքէջում հրապարակված հոդվածում:

«Վրաստանի քաղաքական դաշտը, որը ներառում է բոլոր քաղաքական կողմերը, պետք է պայմանավորվի հասնել ազգային կոնսենսուսի Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրման ռազմավարական նպատակների վերաբերյալ, որին կաջակցի լիարժեք գործող խորհրդարանը:

Այս համաձայնագիրը կարող է առանցքային դեր ունենալ ԵՄ և ՆԱՏՕ ինտեգրման ազգային ռազմավարության ձևավորման գործում: Սա, ներառում է ընտրական և պետական ​​կառավարման բարեփոխումների գործողությունների ծրագիր: Այս ոգով, Վրաստանի հավակնությունը՝ դիմել ԵՄ-ին անդամակցելու 2024 թվականին, դրական քայլ է, որը պահանջում է միասնական ազգային քաղաքական կամք», – գրել է Կուբիլիուսը:

Կուբիլիուսի խոսքով, «Վարդերի հեղափոխությունից» հետո Վրաստանը ցույց է տալիս եվրաատլանտյան ինտեգրման հստակ հավակնություն:

«Վրաստանի հաջողությունն այս ուղղությամբ շատ կարեւոր է ոչ միայն Վրաստանի, այլեւ ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար: Տարածաշրջանում աշխարհաքաղաքական մարտահրավերների ֆոնին Վրաստանում տեղի ունեցող զարգացումները կարող են մեծ ազդեցություն ունենալ Արևելյան գործընկերության երկրների, Ռուսաստանի և, հետեւաբար, ամբողջ աշխարհի վրա:

Մենք հավատում ենք Վրաստանի քաղաքական կառավարման երկու կողմերի հասունությանը: Սա վճռական պահ է ժողովրդավարական Վրաստանի պատմության մեջ, և քաղաքական անկայունության գինը կարող է բարձր լինել և երկարաժամկետ ազդեցություն ունենալ Վրաստանի ապագայի վրա», – հայտարարել է Կուբիլիուսը: