Անդրիուս Կալինդրա. Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը Վրաստանի Աբխազիա տարածաշրջան ապացուցում է, որ Բելառուսը և Ռուսաստանը համատեղ չեն հարգում ՄԱԿ-ի կանոնադրությունը

10:31, 29.09.2022

Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը Վրաստանի Աբխազիայի շրջան ապացուցում է, որ Բելառուսն ու Ռուսաստանը համատեղ չեն հարգում ՄԱԿ-ի կանոնադրությունը,- սոցցանցում գրել է Վրաստանում Լիտվայի դեսպան Անդրիուս Կալինդրան։

«Այսօր բելառուսական ռեժիմի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը Վրաստանի Աբխազիայի շրջան ապացուցում է, որ Բելառուսը և Ռուսաստանը համատեղ չեն հարգում ՄԱԿ-ի կանոնադրությունը և տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքը։ Լիտվան մնում է Վրաստանի լիիրավ աջակիցը»,- գրել է լիտվացի դիվանագետը։

Նմանատիպ