Անդրիա Ջաղմաիձե. Այն, որ Պատրիարքի հուղարկավորության համար հատկացված գումարի հիմնական մասը չի ծախսվել, մեզ համար ի սկզբանե էր հայտնի, հույս ունեմ՝ կավարտվի Պատրիարքի անվան օգտագործումն անհիմն զրպարտության համար
Այն, որ Պատրիարքի հուղարկավորության համար հատկացված գումարի հիմնական մասը չի ծախսվել, մեզ համար ի սկզբանե հայտնի էր, – սոցիալական ցանցում գրում է Պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար, ավագ քահանա Անդրիա Ջաղմաիձեն:
Ջաղմաիձեն կիսվում է նշված հարցի վերաբերյալ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ:
«Հատկապես այդ ժամանակահատվածում տիկին Թիկա Ռուխաձեի հետ հաճախակի շփում ունեինք և հենց նրանից գիտեինք, որ տարբեր ծառայությունների դիմաց կազմակերպությունները կամ մասնավոր անձինք մեծ մասամբ հրաժարվել են հոնորարից կամ աշխատավարձից:
Սա հրապարակայնորեն հաստատեց վարչապետը, և հույս ունեմ՝ կավարտվի Պատրիարքի անվան օգտագործումն անհիմն մեղադրանքների և զրպարտության համար», – գրում է Անդրիա Ջաղմաիձեն:
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ «Պատրիարքի հուղարկավորության հետ կապված, նախնական տվյալներով, հատկացվել էր երեք միլիոն լարի, որից ծախսվել է ընդամենը 722 հազարը: Այնտեղ եթե ինչ-որ մեկը ցանկանար փող գողանալ, երեք միլիոնն էլ լավ կյուրացներ»: