Անդրիա Բասիլայա. Շատրվանի հոսանքազրկումը պետք է ապահովի անվտանգության «ռելեն», և ոչ՝ ավտոմատ կառավարման վահանակը
Շատրվանի հոսանքազրկումը պետք է ապահովի անվտանգության «ռելեն», և ոչ՝ ավտոմատ կառավարման վահանակը,- ասել է Թբիլիսիի փոխքաղաքապետ Անդրիա Բասիլայան։
Այս մեկնաբանությամբ Բասիայան պարզաբանում է տվել լրատվամիջոցներից մեկի տարածած տեսագրության վերաբերյալ, որտեղ հնչում է փոխքաղաքապետի հայտարարությունը. «Շատրվանի և փոքր կասկադի աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են, այս փուլում կառավարվում է ձեռքով: Այն շենքում, որտեղ կաթսան էր, պետք է լինի ավտոմատ կառավարման վահանակ, որը կարող է իրականացնել բոլոր ռեժիմները»:
Անդրիա Բասիլայայի խոսքով՝ ավտոմատ կառավարման վահանակը ոչ մի կապ չունի անվտանգության համակարգի հետ, այն ունի տեսողական էֆեկտը փոխելու հնարավորություն։
Նրա խոսքով, նշված հեռակառավարման վահանակը կտեղադրվի միայն մեծ կասկադի ավարտից հետո։
«Երբ ավարտվեր կասկադի ամբողջական վերականգնումը, պետք է տեղադրվեր ավտոմատ կառավարման վահանակ, որը կարգավորում է կասկադի տեսողական ռեժիմները։ Շատրվանի հոսանքազրկումը պետք է ապահովի անվտանգության «ռելեն», և ոչ ավտոմատ կառավարման վահանակը»,- նշել է Թբիլիսիի փոխքաղաքապետը։
Հոկտեմբերի 13-ին Վակեի այգում խաղալիս երեխաները գնդակը գցել էին շատրվանի մեջ, և այն դուրս բերելիս երեք անչափահասներ հոսանքահարվել էին։ Դեռահասներից մեկը՝ 13-ամյա աղջիկը, մահացել էր կլինիկայում, իսկ երկու անչափահաս մի քանի օրում դուրս էին գրվել կլինիկաներից։
Անդրիա Բասիլայայի մեկնաբանությունը հրապարակում է Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։