Անդրեյ Երմակի խոսքով, ռուսական գերությունից ազատվել է 12 ուկրաինացի, որոնց թվում են Մարիուպոլի, Զմեյնի և Չեռնոբիլի ատոմակայանների պաշտպանները
Անդրեյ Երմակի խոսքով, ռուսական գերությունից ազատվել է 12 ուկրաինացի, որոնց թվում են Մարիուպոլի, Զմեյնի և Չեռնոբիլի ատոմակայանների պաշտպանները

Կիևի և Մոսկվայի միջև գերիների հերթական փոխանակման արդյունքում ռուսական գերությունից ազատվել է 12 ուկրաինացի։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։

Երմակի տեղեկություններով՝ ազատ արձակվածների թվում են Մարիուպոլի, Չեռնոբիլի ատոմակայանի և Զմեյն կղզու պաշտպանները։ Բացի այդ, ազատ արձակվածների մեջ կա երկու խաղաղ բնակիչ, որոնք համարվում էին անհետ կորած։

Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն է տարածում փոխանակման արդյունքում ինը զինծառայողների վերադարձի մասին։

Բացի այդ, ըստ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի, վերջին շաբաթվա ընթացքում Ուկրաինան կարողացել է գերությունից վերադարձնել 98 ուկրաինացիների։