Անդրեյ Երմակը հայտարարում է, որ Լեհաստանը 14 «Լեոպարդի» հետ միասին Ուկրաինային կփոխանցի 60 միավոր «PT-91» տանկ։
Անդրեյ Երմակը հայտարարում է, որ Լեհաստանը 14 «Լեոպարդի» հետ միասին Ուկրաինային կփոխանցի 60 միավոր «PT-91» տանկ։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ Լեհաստանը Ուկրաինային կհանձնի 60 հատ PT-91 տանկ և 14 միավոր «Leopard 2»։ Այս մասին Էրմակը գրել է իր «Telegram»-ում։

«Շնորհակալություն դաշնակիցներին։ Մենք կոչնչացնենք թշնամուն»,- գրել է Էրմակը։

Լեհաստանի վարչապետը կանադական լրատվամիջոցների հետ խոսել է ուկրաինական բանակին տանկեր փոխանցելու մասին։

«Մենք փորձում ենք օրինակ լինել։ Լեհաստանն առաջինն էր, որ կես տարի առաջ ուղարկեց 250 տանկ։ Մենք Արևմտյան Եվրոպայի մեր գործընկերներին ասել ենք, թե քանի տանկ ենք արդեն մատակարարել, և որքան կարևոր է նման պատերազմում ժամանակակից տանկեր ունենալը։ Ռուսներն իրենց պահեստներում ունեն մի քանի հազար տանկ, իսկ որոշ տվյալներով՝ ավելի քան 15 հազար տանկ»,- ասել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին։