Անդրեյ Երմակ. ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հրավերը Վոլոդիմիր Զելենսկու հաղթական ծրագրի մի մասն է
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարում է, որ Ուկրաինային ՆԱՏՕ-ին հրավիրելը նախագահ Վոլոդիմիր Զելենսկու մշակած հաղթական ծրագրի մի մասն է։
Այս մասին Անդրեյ Երմակն ասել է՝ ելույթ ունենալով Նյու Յորքում արտաքին հարաբերությունների խորհրդում։
«Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի հրավերը հաղթական ծրագրի մի մասն է։ Ես նաև կոչ եմ արել մեր գործընկերներին ուշադրություն չդարձնել Ռուսաստանի կողմից էսկալացիայի սպառնալիքներին»,- ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարը։
Երմակի խոսքով՝ Ուկրաինայի հաղթական ծրագիրը ներառում է հստակ տեսլական այն քայլերի մասին, որոնք պետք է ձեռնարկվեն՝ կայուն և արդար խաղաղություն ապահովելու համար։
Ինչպես պարզաբանել է Էրմակը, ծրագիրը ներառում է ինչպես ռազմական, այնպես էլ դիվանագիտական ռազմավարություններ։