Անդրեյ Երմակ. Միխեիլ Սաակաշվիլիին ազատել անօրինական բանտարկությունից, նրա ձերբակալությունը և ճաղերի հետևում գտնվելը մարդու իրավունքների խախտում է
Անդրեյ Երմակ. Միխեիլ Սաակաշվիլիին ազատել անօրինական բանտարկությունից, նրա ձերբակալությունը և ճաղերի հետևում գտնվելը մարդու իրավունքների խախտում է

Միխեիլ Սաակաշվիլին ճշմարտության, արդարության և ժողովրդավարության համար պայքարի խորհրդանիշն է, Twitter-ում գրում է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։

Նրա խոսքով՝ Սաակաշվիլիի ձերբակալությունը մարդու իրավունքների խախտում է։

«Ազատեք Միխեիլ Սաակաշվիլիին անօրինական բանտարկությունից, Միխեիլ Սաակաշվիլին ճշմարտության, արդարության և ժողովրդավարության համար պայքարի խորհրդանիշ է։ Նրան ձերբակալելն ու ճաղերի հետևում պահելը մարդու իրավունքների խախտում է»,- գրել է Էրմակը Twitter-ում։