Անդրեյ Երմակ. Ամերիկյան օգնության հետաձգումը վտանգ է ստեղծում, որ Ուկրաինան կպարտվի Ռուսաստանի հետ պատերազմում
Կիևը կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին հնարավորինս արագ հաստատել Ուկրաինային օգնության փաթեթը, քանի որ Կիևին ամերիկյան օգնության մատակարարման հետաձգումը սպառնում է Ուկրաինային պարտվել Ռուսաստանի հետ պատերազմում։
Այս մասին հայտարարություն է տարածել Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։
«Մեծ ռիսկ կլինի, որ մենք մնանք նույն դիրքում, որում հիմա գտնվում ենք, և իհարկե դա անհնարին կդարձնի Ուկրաինայի տարածքների ազատագրման ջանքերի շարունակությունը, դա կստեղծի այս պատերազմում պարտվելու մեծ ռիսկ,- ասաց Երմակը։