Անդրեյ Սիբիգան Վարշավայում հանդիպել է իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանին և նրան հրավիրել Ուկրաինա
Անդրեյ Սիբիգան Վարշավայում հանդիպել է իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանին և նրան հրավիրել Ուկրաինա

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան Վարշավայում հանդիպել է իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանին և նրան հրավիրել Ուկրաինա։ Այս մասին ուկրաինացի դիվանագետը գրել է X սոցիալական ցանցում։

Ինչպես նշում է Սիբիգան, նա շնորհակալություն է հայտնել Հայաստանին Ուկրաինայի «խաղաղության բանաձեւին» աջակցելու համար։

«Մենք նշեցինք ընթացիկ տարվա քաղաքական խորհրդակցությունները, քննարկեցինք երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ուղիները։ Նախարար Միրզոյանին հրավիրել եմ նաև այցելել Ուկրաինա»,- գրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը։