Անդրեյ Սիբիգան հետ է կանչել Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր ներկայացուցիչ Միխայլո Խարիշինին. «Պատերազմի մեջ գտնվող երկրի դեսպանները չեն կարող կտրվել պատերազմի իրականությունից»
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հետ է կանչել Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր ներկայացուցիչ Միխայլո Խարիշինին։ Այս մասին սոցցանցում գրում է Սիբիգան։
Նորանշանակ նախարարը փաստում է, որ պատերազմի մեջ գտնվող երկրի դեսպանները չեն կարող կտրվել պատերազմի իրականությունից։ Որոշման կայացման պատճառ նա անվանեց պատերազմական վիճակում գտնվող պետության դիվանագիտության իրականության ամբողջական թյուրիմացությունը։
«Ես շատ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում աշխատել որպես դեսպան և ինչպես անել աշխատանքը ավելի արդյունավետ: Այսօր յուրաքանչյուր դեսպան պետք է ստանձնի մարզչի դերը, ով չի սպասում կենտրոնի ցուցումներին, այլ գործում է ակտիվ, պատասխանատվություն է վերցնում և իր օրինակով ցույց է տալիս ուկրաինական դիվանագիտության ուժը։ Ես կաջակցեմ արտաքին դիվանագիտական ծառայության ցանկացած ղեկավարի, ով կցուցաբերի նման էներգիա և արդյունավետություն»,- ասել է նախարարը։