Անդրեյ Սիբիգա. Ուկրաինան չի ընդունի Ռուսաստանի պահանջը՝ մեր երկրի ՆԱՏՕ-ին չանդամակցելու վերաբերյալ
Ուկրաինան չի ընդունի Ռուսաստանի պահանջը՝ մեր երկրի ՆԱՏՕ-ին չանդամակցելու վերաբերյալ, այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։
Սիբիգայի խոսքով՝ Ուկրաինան մնում է այն դիրքորոշման վրա, որ խաղաղ բանակցությունների շրջանակում անհնար է զիջումների գնալ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում։ Նրա խոսքով՝ դաշնակից երկրների գործընկերներին նա տեղեկացրել է Կիևի սկզբունքային դիրքորոշումը՝ կապված ՆԱՏՕ-ին անդամակցության հետ։
«Կան հիմնարար հարցեր, որոնք Ուկրաինան չի ընդունի», – հայտարարել է Սիբիգան։
Ուկրաինայի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարճաժամկետ նպատակ չէ։
«Դեռ չկա կոնսենսուս, սակայն սա կապված չէ այլ երկրի, օրինակ՝ Ռուսաստանի վետոյի հետ», – նշել է Սիբիգան։
Սիբիգայի խոսքով՝ նա վստահ է, որ Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին անհրաժեշտ է ոչ միայն Ուկրաինայի, այլև տարածաշրջանի համար։
«Մեր անվտանգության և տրանսատլանտյան անվտանգության ապահովման ամենաարդյունավետ ուղին մեր անդամակցությունն է ՆԱՏՕ-ին», – հայտարարել է Սիբիգան։