Անդրեյ Սիբիգա - Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ ամենուր, բացի Մոսկվայից և Մինսկից
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ ամենուր, բացի Մոսկվայից և Մինսկից, հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։
Ըստ Սիբիգայի, Ուկրաինան կողմ է երկու երկրների ղեկավարների միջև հանդիպման կազմակերպմանը՝ բանակցային գործընթացում նոր խթան ստեղծելու համար։
«Մենք այս մասին հարցրել ենք թուրքերին, ինչպես նաև այլ մայրաքաղաքներին։ Եթե Մոսկվայից և Մինսկից բացի որևէ այլ մայրաքաղաք կազմակերպի նման հանդիպում, մենք կմասնակցենք։ Սա կարևոր է մեզ համար», – նշել է Սիբիգան։