Անդրեյ Շիբիգա. Ռուսաստանի հույսերին հակառակ, Եվրոպայի աջակցությունը Ուկրաինային անսասան է, Եվրոպան մնում է միասնական և ուժեղ
«Չնայած Ռուսաստանի հույսերին, Եվրոպայի աջակցությունը Ուկրաինային մնում է անսասան», – այսպես է արձագանքել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան Եվրամիության կողմից Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկ հատկացնելու որոշմանը։
Սիբիգայի խոսքով՝ ԵՄ-ի այս որոշումը՝ 2026-2027 թվականների ընթացքում Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելու մասին, ժամանակին և վճռական է։
«Ուկրաինան ստացել է ֆինանսական անվտանգության երաշխիք։ Չնայած Ռուսաստանի ակնկալիքներին, Եվրոպայի աջակցությունը Ուկրաինային մնում է անխախտ։ Ռուսական ակտիվները մնում են սառեցված։ Եվրոպան մնում է միավորված և հզոր», – գրել է Սիբիգան։
Ուկրաինայի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և ԵՄ անդամ պետություններին նրանց անսասան աջակցության համար։