Անդրեյ Ռուդենկոն հույս ունի, որ համաճարակաբանական իրավիճակը բարելավվելուց հետո Վրաստանի հետ հնարավոր կլինի քննարկել ավիահաղարդակցության վերսկսման հարցը
Անդրեյ Ռուդենկոն հույս ունի, որ համաճարակաբանական իրավիճակը բարելավվելուց հետո Վրաստանի հետ հնարավոր կլինի քննարկել ավիահաղարդակցության վերսկսման հարցը

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հույս ունի, որ համաճարակաբանական իրավիճակը բարելավվելուց հետո Վրաստանի հետ հնարավոր կլինի քննարկել ավիահաղարդակցության վերսկսման հարցը:

Այս մասին նա ասաց ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:

Ռուդենկոն Վրաստանի հետ ավիահաղարդակցության արգելքը անվանեց «հակառուսական սադրանքով պայմանավորված» ժամանակավոր և հարկադրական միջոց:

«2019 թվականին Ռուսաստանի Դաշնության տարածքից Վրաստանի տարածք քաղաքացիների ավիափոխադրումների համար ռուսական ավիաընկերությունների վրա դրված արգելքը հակառուսական հայտնի սադրանքի պատճառով հարկադրանքի միջոց էր: Համոզված ենք, որ այս միջոցը ժամանակավոր է: Հուսով ենք, որ Վրաստանի իշխանությունը դրանից դաս է քաղել, և որ կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված սանիտարահամաճարակաբանական իրավիճակի կայունացումից հետո հնարավորություն կլինի վերադառնալ ավիահաղարդակցության վերականգնման հարցին», – ասաց Անդրեյ Ռուդենկոն: