Անդրեյ Կասյանովը կանչվել է Վրաստանի արտաքին գործերի նախարարություն
Անդրեյ Կասյանովը կանչվել է Վրաստանի արտաքին գործերի նախարարություն

Ուկրաինայի գործերի ժամանակավոր ներկայացուցիչ Անդրեյ Կասյանովը կանչվել է Վրաստանի արտաքին գործերի նախարարություն։

Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։

«Մենք նրան հրավիրել ենք նախարարություն՝ բացատրություն պահանջելու իր հայտարարության հետ կապված։ Երկկողմ հարաբերությունների այլ հարցեր նրա հետ այս հանդիպմանը չեն քննարկվի»,- Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են գերատեսչությունում:

Տեղեկության համար, Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր ներկայացուցիչ Անդրեյ Կասյանովն ասել է, որ ռուսների՝ Վրաստան մուտք գործելու վտանգի դեպքում, ուկրաինացիները կարող են տարհանվել Վրաստանից։