Անդրեյ Կասյանով – Ամենակրիտիկական պահին վրացի դիվանագետները չնայած սպառնալիքին կատարեցին իրենց առաքելությունը Ուկրաինայում, աջակցություն ու համերաշխություն ցուցաբերեցին Ուկրաինային
Ուկրաինայում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմի պարգևատրման արարողությանը ներկա է եղել նաեւ Վրաստանում Ուկրաինայի դեսպանատան ներկայացուցիչ Անդրեյ Կասյանովը։
Ինչպես Նախագահի աշխատակազմում ելույթ ունենալիս ասել է Անդրեյ Կասյանովը, իր համար մեծ պատիվ է մասնակցել միջոցառմանը, որը մեծարում է վրացի դիվանագետներին, ովքեր, չնայած սպառնալիքին, շարունակել են իրենց առաքելությունը Ուկրաինայում։
Կասյանովը շնորհակալություն է հայտնել Վրաստանի թիմին, դիվանագետներին՝ Ուկրաինային ցուցաբերած ամուր աջակցության և համերաշխության համար։
«Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել միջոցառմանը, որը պարգևատրում է վրացի դիվանագետներին, ովքեր չնայած մարտահրավերներին ու սպառնալիքներին, շարունակել են իրենց աշխատանքը Ուկրաինայում։ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի ժամանակ եվրոպական հինգ երկրների ղեկավարներ այստեղ էին, որպեսզի ուժեղ աջակցություն ցուցաբերեն Վրաստանին և վրաց ժողովրդին։ Նրանց թվում էր նաև Ուկրաինայի նախագահը, ով նշեց որ Ուկրաինան միշտ աջակցել է Վրաստանի ազատության և անկախության համար մղվող պայքարին։ Այսօր, ամենակրիտիկական պահին, Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինա բարբարոսական ներխուժման ժամանակ, վրացի դիվանագետներն իրենց գործունեությունը ծավալեցին Ուկրաինայում։ Չնայած սպառնալիքներին ու մարտահրավերներին, նրանք ցույց տվեցին իրենց լիակատար աջակցությունը և համերաշխությունը Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին։ Հուսով եմ, որ մեր ժողովուրդների բարեկամությունն ու հարաբերություններն ավելի կամրապնդվեն, ինչից կշահեն ուկրաինացիներն ու վրացիները։ Եվս մեկ անգամ շնորհակալություն Վրաստանի թիմին, դիվանագետներին ամուր աջակցության և համերաշխության համար»,- ասել է Անդրեյ Կասյանովը։
Սալոմե Զուրաբիշվիլին պարգևատրել է Ուկրաինայում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմին Պատվո մեդալով։