Անդրեյ Բաբիշ․ «Եվրոպան սխալ է կառավարում Ուկրաինայի ֆինանսավորումը»

15:04, 04.10.2026
Screenshot

Screenshot

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը գտնում է, որ Եվրոպան սխալ է կառավարում Ուկրաինայի ֆինանսավորումը։ Նրա խոսքով՝ միջոցները պետք է ուղղվեն ոչ թե պատերազմին, այլ երկրի վերականգնմանը։
Բաբիշը նաև նշել է, որ այն ժամանակ, երբ Դոնալդ Թրամփը փորձում է բանակցություններ վարել Վլադիմիր Պուտինի հետ, եվրոպացիները չեն ներգրավվում երկխոսության մեջ։
«Ես հավատացած եմ, որ Եվրոպան, որը Ուկրաինայի համար հաստատել է 377 միլիարդ եվրո, այդ միջոցները պետք է օգտագործեր Ուկրաինայի վերականգնման, այլ ոչ թե պատերազմ սկսելու համար։ Ցավոք, այստեղ մենք ունենք Միացյալ Նահանգները, Ամերիկայի նախագահ պարոն Դոնալդ Թրամփին, ով բանակցություններ է վարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Եվրոպան չի ներգրավվում երկխոսության մեջ, թեև որոշ առաջնորդներ արդեն ասում են, որ պետք է ներգրավվել, ուստի ես հավատացած եմ, որ ոչ ոք պատերազմ չի ցանկանում։ Այնտեղ մարդիկ են զոհվում, երիտասարդ ուկրաինացիներ՝ չգիտեմ Եվրոպայում քանիսն են, 600 000–700 000, ուստի, հավանաբար, նրանք նույնպես չեն ցանկանում կռվել։ Հետևաբար, լավ կլինի, եթե այս ռազմական հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի», – հայտարարել է նա։
Բաբիշի խոսքով՝ այժմ եկել է համաշխարհային և եվրոպացի առաջնորդների հերթը, որոնց համար, նրա կարծիքով, ավելի շահավետ է խոսել պատերազմի մասին, քան փորձել ավարտել այն։

Նմանատիպ