Անդրեյ Բաբիշ. Սառեցված ռուսական ակտիվները պետք է օգտագործվեն պատերազմի ավարտից հետո, տարօրինակ է, որ մենք գումարը տրամադրում ենք երկու տարի շուտ, երբ մոտենում է խաղաղության համաձայնագիրը
Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի խոսքով՝ սառեցված ռուսական ակտիվները պետք է օգտագործվեն ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո։
Ինչպես նշել է Բաբիշը, Չեխիան պատասխանատվություն չի ստանձնի Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի համատեղ վարկի տրամադրման հարցում։
«Ես կարծում եմ, որ այս գումարը պետք է օգտագործվի պատերազմի ավարտից հետո։ Տարօրինակ է, երբ մենք արդեն հիմա, երկու տարի առաջ, տրամադրում ենք այդ միջոցները, երբ խաղաղ համաձայնագիրը կարծես մոտենում է։ Ինչ-որ կերպ սա իրար չի համընկնում», – հայտարարել է Չեխիայի վարչապետը՝ հավելելով, որ որոշ երկրներ դեռ շարունակում են համառորեն պնդել, որ սառեցված ռուսական ակտիվները պետք է ուղղվեն Ուկրաինայի ֆինանսավորմանը։