Անդրես Մամիկինս -Չենք ների, չենք համակերպվի եւ չենք մոռանա, այսպիսին պետք է լինի Եվրախոհրդի որոշումը
Չենք ների, չենք համակերպվի և չենք մոռանա – այսպիսին պետք է լինի Եվրախոհրդի որոշումը, – Առաջին ալիքին այս մասին հայտնել է Անդրես Մամիկինսը:
«Օգոստոսի պատերազմը ողբերգություն էր և ողբերգություն է Վրաստանի քաղաքացիների համար: Եվրոխորհրդի անդամներս ցանկանում ենք, աշխարհի ուշադրությունը ուղղենք 2008 թվականի ողբերգական օրերի վրա, հիշենք պատերազմը, գնահատենք և ճիշտ եզրակացություններ անենք: Պետք է մտածենք և խորհենք Վրաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու մասին», – նշել է Մամիկինսը:
Եվրոխորհրդի խոսքով, Եվրոխորհրդում կայացավ քննարկում Վրաստանի հետ կապված որոշմանը անուն ընտրելու մասին:
«Մեր գործընկերները ցանկանում էին փոխել բռնազավթված տարածքներ անվանումը արտաքին տարածաշրջաններ տերմինով: Եվրոպական հանձնաժողովը օգտագործում է այս տերմինը, սակայն Եվրոխորհրդի անդամների մեծամասնությունը որոշեց, որ շեշտադրվեր բռնազավթված տարածքները և ոչ թե արտաքին տարածաշրջանները: Գործ ունենք Ռուսաստանի կողմից բռնազավթված տարածաշրջանների հետ: Հարավային Օսիան եւ Աբխազիան Վրաստանի անբաժան մասն են », – ավելացրել է Մամիկինսը:
Եվրոխորհրդի անդամի հայտարարությամբ, Ռուսաստանը պետք է կատարի վերցրած պարտականությունները:
«2008 թվականին ստորագրված պայմանագրի համաձայն Ռուսաստանը պետք է կատարի իր պարտականությունները: Ռուսաստանի զինված ուժերը պետք է ազատեն Վրաստանի տարածքը: Սա է Եվրոխորհրդի դիրքը եւ կոչը: Մենք կողմ ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը: Գնահատում ենք Եվրոմիության մոնիտորինգի հանձնարարության գործունեությունը և ցանկանում ենք, որ միսիան կատարի մանդատով հանձնարարված պարտականությունը։ 2008 թվականի պատերազմում շատ մարդիկ զոհվեցին, շատերի տները քանդվեցին, պատերազմի հետևանքով շատերը բռնի տեղահանված դարձան։ Մեր պարտականությունն է, հիշենք այս և գնահատենք։ Շատ լավ գիտեմ և հասկանում եմ, որ Վրաստանի քաղաքացիների համար սա չսպիացած վերք և մեծ ցավ է։ Եվրախորհուրդը կողմ է Վրաստանի տարածքային ամբողջականությանը և երբեք չի ճանաչի Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը։ Եվրամիությունը շարունակում է չճանաչման քաղաքականությունը և Ռուսաստանին կոչ է անում չեղարկել որոշումը», – հայտնել է Անդրես Մամիկինսը։
Եվրոխորհրդում հունիսի 12-ին նշանակված է բանավեճ Վրաստանի մասին։ Խորհրդարանում խոսքով դուրս կգա Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրամիության արտաքին գործերի և քաղաքական անվտանգության գլխավոր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, թեմայով՝ Վրաստանի բռնազավթված տարածքները Ռուսաստանի ներխուժումից 10 տարի անց։ Եվրախորհուրդը նաև պլանավորում է Վրաստանի մասին որոշում ընդունել, որը վերաբերվում է 2008 թվականի Օգօստոսի 5-օրյա պատերազմին։