Անցյալ տարվա հոկտեմբերին Գազայի հատվածում պատերազմի սկսվելուց ի վեր զոհվել է իսրայելական բանակի, ոստիկանության և անվտանգության կառույցների 890 ներկայացուցիչներ
Անցյալ տարվա հոկտեմբերին Գազայի հատվածում պատերազմի սկսվելուց ի վեր զոհվել է իսրայելական բանակի, ոստիկանության և անվտանգության կառույցների 890 ներկայացուցիչներ։ Զոհվածներից 808-ը Իսրայելի պաշտպանության բանակի անդամներ են։
Այս մասին տեղեկություն է տարածում Իսրայելի պաշտպանության նախարարությունը։
Իսրայելի պաշտպանության գերատեսչության տվյալներով՝ 374 զոհված քաղաքացիների տարիքը 21 տարեկանից ցածր է։
Իսրայելի պաշտպանության նախարարության տվյալներով, Գազայի հատվածում, Լիբանանում և Հորդանան գետի Արևմտյան ափին զոհվել են զինվորներ, ոստիկաններ և անվտանգության ծառայությունների ներկայացուցիչներ։