Անցյալ տարի Թբիլիսիի քաղաքապետարանը անօթևանների կարգավիճակ ունեցող 56 ընտանիքի տրամադրել է բնակելի տարածք
Անօթևանների համար ծրագրի շրջանակներում Թբիլիսիի քաղաքապետարանը բնակելի տարածքներ է տրամադրել 56 ընտանիքի,- հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն քաղաքապետարանի այսօրվա նիստում։
Նրա խոսքով, այսօրվա դրությամբ բնակելի տարածքներով պետք է ապահովվի ևս 378 ընտանիք։
«Այս տարի նախատեսել ենք բնակելի բնակարաններով բավարարել մինչեւ 80 ընտանիքի։ Անօթեւանի կարգավիճակի ստացման մասով դիմելիություն կա: Այսօրվա դրությամբ մենք ունենք 378 ընտանիք, որոնք պետք է ապահովվեն տարածքներով»,- ասել է Կախա Կալաձեն։
Նրա խոսքով՝ անօթեւանի կարգավիճակ ստանալու համար քաղաքացիները պետք է դիմեն քաղաքապետարանի համապատասխան ծառայություններ։
«Ինչ է անհրաժեշտ անօթեւանի կարգավիճակ ստանալու համար, դրա մասին տեղեկություն ստանալու համար կարող եք դիմել թաղապետարան կամ Թբիլիսիի քաղաքապետարանի առողջապահության եւ սոցիալական ծառայությունների քաղաքային ծառայություն։ Գործընթացում ներգրավված է նաև Առողջապահության նախարարությունը»,- ասել է Կախա Կալաձեն։