Անցկացվում է Թբիլիսիի կանանց միջազգային երկրորդ համաժողովը
Անցկացվում է Թբիլիսիի կանանց միջազգային երկրորդ համաժողովը

Վրաստանի նախագահի նախաձեռնությամբ «Էքսպո Ջորջիա»-ում անցկացվում է Թբիլիսիի կանանց միջազգային երկրորդ համաժողովը։ Համաժողովին հավաքվել են կին առաջնորդներ ամբողջ աշխարհից:

Համաժողովը ողջույնի խոսքով բացեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

«Ցանկանում եմ, շնորհակալություն հայտնել համաժողովին գալու համար, ողջունում եմ մեր սիրելի միջազգային ընկերներին, վրացի գործընկերներին, բարեկամներին, և շնորհակալ եմ Թբիլիսիում երկրորդ միջազգային համաժողովին մասնակցելու համար։

Սա համաժողով է՝ նվիրված խաղաղությանը, անվտանգությանը, հակամարտություններին, այն ամենին, ինչ կանայք կարող են անել իրավիճակը մեղմելու և բարելավելու համար։ Կանայք ուղղակիորեն տուժում են պատերազմից: Այս օրը ես ուզում եմ նվիրել ուկրաինացի կանանց, որտեղ երկիրը ռմբակոծվում է ավելի քան մեկ տարի։ Հաջորդ տարի Թբիլիսիում կայանալիք Կանանց միջազգային համաժողովում մենք կխոսենք այն մասին, թե ինչպես կարելի է խաղաղություն կառուցել ամբողջ աշխարհում նորովի կամ նոր նախաձեռնություններով»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։