Թբիլիսիի օլիմպիական պալատում անցկացվել է չերլիդինգի և ժամանակակից պարերի միջազգային մրցաշար։ Մրցույթին մասնակցում էին Վրաստանի առաջատար դպրոցներն ու ակումբները, ինչպես նաև Հունաստանի, Ուկրաինայի, Հայաստանի և Բուլղարիայի հավաքականները։
Մեծահասակների շրջանում միջազգային մրցաշարի գլխավոր մրցանակի դափնեկիրներ են դարձել Աջարիայի չերլիդերները։ Հաղթողներից կընտրվեն Եվրոպայի առաջնության մասնակիցները, ովքեր հուլիսի 2-ին կմեկնեն Իտալիա։ Մրցաշարն անցկացվել է Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության աջակցությամբ, իսկ կազմակերպիչը Վրաստանի Չերլիդինգի ազգային ֆեդերացիան էր։