Անցկացվեց Վերայի այգու նախագծային աշխատանքների առաջին փուլի հանրային լսումը
Թբիլիսիի քաղաքապետարանը «Radisson Blu Iveria» հյուրանոցում հանրային լսումներ է անցկացրել Վերայի այգու նախագծի առաջին փուլի վերաբերյալ: Միջոցառումը ուղիղ եթերով հեռարձակվեց նաև սոցցանցով, և ցանկացողները կարող էին քննարկմանը մասնակցել նաև առցանց։
Թբիլիսիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ «Ատելիե ճարտարապետություն» ընկերության կողմից իրականացվում են Վերայի պարկի վերականգնման նախագծային աշխատանքները։ Նախագծային աշխատանքների առաջին փուլը ներառում էր հետազոտական աշխատանքների իրականացում և նախագծային հայեցակարգի մշակում:
Միջոցառմանը Վերա այգու վերականգնման նախագծային խմբի ղեկավար Վախտանգ Կասրելիշվիլին և նախագծի գլխավոր ճարտարապետ Ռատի Չոմախիձեն մանրամասն ներկայացրեցին նախագիծը: Հանրային քննարկմանը մասնակցել են Թբիլիսիի փոխքաղաքապետ Անդրիա Բասիլաիան, քաղաքային բնապահպանական ծառայության ղեկավար Գիգա Գիգաշվիլին, Մթածմինդայի շրջանի գամգեբելի Դավիթ Կիրկիտաձեն։
Քաղաքացիները հնարավորություն ունեցան իրենց տեսակետներն արտահայտել նախագծի վերաբերյալ։ Միջոցառման մասնակիցները քննարկեցին նաև նախագծային աշխատանքներում ներգրավված փորձագետների և մասնագետների կողմից իրականացված հետազոտության արդյունքները և նախագծում առաջնահերթ ուղղությունների արտացոլումը։
Վերայի պարկի վերականգնման ծրագիրը կմշակվի երեք փուլով. Առաջին փուլը նախատեսում է գիտահետազոտական աշխատանքների իրականացում և նախագծային հայեցակարգի մշակում, երկրորդ փուլը՝ ճարտարապետական նախագծի մշակում, իսկ երրորդ փուլը՝ մանրամասն նախագծա-ծախսային փաստաթղթերի պատրաստում։
Ծրագրի յուրաքանչյուր փուլի ավարտից հետո նախատեսվում են հանրային լսումներ:
Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։