Անչափահասների թրաֆիքինգի մեղադրանքով Թբիլիսիում ձերբակալել են 2 անձի
Անչափահասների թրաֆիքինգի մեղադրանքով Թբիլիսիում ձերբակալել են 2 անձի

 

Ներքին գործերի նախարարությունը  – այս մասին հայտարարել է ՆԳՆ-ի կենտրոնական քրեական ոստիկանության տեսչության կազմակերպված հանցագործության գլխավոր վարչության պետ Մամուկա Ճելիձեն ՆԳՆ-ում անցկացված ճեպազրույցում։

«Վրաստանի ՆԳՆ-ն ակտիվորեն իրականացնում է անչափահասների թրաֆիքինգի կանխարգելման եւ փողոցներում աշխատող երեխաների խնդիրների լուծմանն ուղղված տարբեր գործողություններ:

ԱՄՆ Պետդեպարտամենտը 2018 թվականի զեկույցում դրական է գնահատել մարդկանց վաճառքի (թրաֆիքինգի) դեմ պայքարելու համար Վրաստանի ներքին գործերի նախարարության ձեռնարկած միջոցները: Բշված փաստաթղթի համաձայն, Վրաստանը բավարարում է թրաֆիքինգի դեմ պայքարի միջազգային չաֆանիշները։

Զեկույցում դրական է գնահատված թրաֆիքինգի դեպքերի արդյունավետ հետաքննությունը և մեղավորների հանդեպ քրեական հետապնդման բաղադրիչը, իսկ Վրաստանի ջանքերը փողոցում ապրող երեխաների խնդիրների վերացման համար համարվում է լավագույն օրինակներից մեկը» հայտարարել է Մամուկա Ճելիձեն։

Նրա խոսքերով, այս անգամ, ՆԳՆ աշխատակիցները, դատավորի որոշման հիման վրա, Թբիլիսիում անչափահասների աշխատանքային շահագործման փաստով երկու անձ են ձերբակալել:

«Հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի աշխատակիցները, Վրաստանի գլխավոր դատախազության եւ Առողջապահության նախարարության սոցիալական ծառայությունների գործակալության հետ համագործակցությամբ անչափահասների թրաֆիքինգի մեղադրանքով ձերբակալել են 1957 թ. ծնված Պ․Մ-ին և նրա ամուսնուն 1959 թվականին ծնված Ա․ Մ-ին: Նրանց կողմից կատարված հանցագործությունը նախատեսում է 17-20 տարվա ազատազրկում կամ ցմահ բանտարկություն:

Հետաքննությունը պարզել է, որ մեղադրվող ամուսինները ապօրինի աշխատանքով շահագործում էին 2010 թվականին ծնված անչափահաս երեխաներին։ Ավելի կոնկրետ նրանք սպառնալով, երեխաներին ստիպում էին Թբիլիսիում, Պեկինի փողոցի վրա գտնվող լուսակիրների մոտ, մետրոկայանների մուտքերի և մետրոի վագոններում ողորմածության ճանապարհով փող հավաքե» հայտարարել է Ճելիձեն։

Նրա խոսքով հետաքննությունը ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 3-րդ մասի ա, բ, գ, և 4-րդ մասի ա ենթակետերով, որը նկատի ունի կազմակերպված խմբի կողմից ստիպողաբար կամ խաբելով 2 կամ ավել անչաֆահասի թրաֆիքինգ։

«Ներքին գործերի նախարարությունը շարունակում է ակտիվորեն հայտնաբերել անչափահասների հանդեպ հանցագործությունների բոլոր փաստերը, երբ երեխաները շահագործվում են կամ ներգրավված են ողորմածության  կամ հակասոցիալական աշխատանքի մեջ: Չնայած զոհի տուժողի եւ իրավախախտի պահապանի միջեւ սերտ կապի, իրավապահ մարմինների աշխատակիցների պատասխանը հիմնականում խիստ կլինի բոլոր բացահայտված հանցագործություններին հանդեպ» հայտարարել է Ճելիձեն։