Անչափահասների թրաֆիքինգի մեղադրանքով մեկ անձ է ձերբակալվել
Անչափահասների թրաֆիքինգի մեղադրանքով մեկ անձ է ձերբակալվել

ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության քրեական ոստիկանության թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի ծառայողները ձերբակալել են 1985 թվականին ծնված, նախկինում դատապարտված Մ.Բ.-ին՝ անչափահասների թրաֆիքինգի մեղադրանքով։

Նախարարությունից հայտնում են, որ հանցանքը պատժվում է ազատազրկմամբ՝ 14-ից 17 տարի ժամկետով։
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Մ.Բ.-ն դրամական նպաստ ստանալու համար սիստեմատիկ կերպով շահագործել է անչափահաս խորթ երեխաներին՝ 2006 թվականին ծնված Ռ.Պ.-ին եւ 2007 թվականին ծնված Մ.Պ.-ին։

Մեղադրյալը նրանց ստիպել է աղբամաններից հավաքել ու հանձնել տարբեր իրեր, իսկ վաստակած գումարն ամբողջությամբ իրեն է վերցրել։

Մ.Բ.-ի պահանջներին անչափահասների չկատարման դեպքում մեղադրյալը ֆիզիկական բռնություն էր կիրառում նրանց նկատմամբ։

«Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» ենթակետով»,- ասվում է տեղեկատվության մեջ։