Անչափահասների պոռնոգրաֆիայի գործով Ավստրալիայի քաղաքացուն խափանման միջոց է սահմանվել կալանք
Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշմամբ, անչափահասների պոռնոգրաֆիայի և թրաֆիքինգի գործով մեղադրյալ Պոլ Լեխմանին խափանման միջոց է սահմանվել կալանքը:
Դատավորն ամբողջությամբ բավարարել է դատախազության միջնորդությունը:
Գործով քննարկում է ընթանում փակ ռեժիմում, սակայն որոշումը հայտարարելիս դատավորը բացել է գործընթացը:
Ավստրալիայի քաղաքացի Պոլ Լեխմանի գործով նախնական լսումը նշանակվել է նոյեմբերի 13-ին, 11:00-ին:
Վրաստանի ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության վարչության, գլխավոր դատախազության, Եվրոպոլի, ԱՄՆ-ի և Ավստրալիայի իրավապահ գերատեսչությունների աշխատակիցները համատեղ անցկացված ինտենսիվ օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում, բացահայտել են անչափահասին վաճառելու և անչափասի մասնակցությամբ պոռնոգրաֆիկ նյութ պատրաստելու և իրացնելու ցանց և ձերբակալել կազմակերպված հանցանքի 11 անդամի:
Թբիլիսիի քաղաքային դատարանը ձերբակալվածներից յոթին երեկ ուշ երեկոյան խափանման միջոց էր սահմանել կալանքը: