Անչափահասների պատժակատարողական հիմնարկի ամբաստանյալները նոր տարին դիմավորել են ընտանիքի անդամների հետ միասին
Համար 11 պատժակատարողական (անչափահասների) հիմնարկում տեղի է ունեցել ամանորյա համերգ:
Հատուկ քրեակատարողական հիմնարկի տվյալներով, Վրաստանի արդարադատության նախարար, Թեա Ծուլուկիանիի նախաձեռնությամբ, N11 քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները նոր, 2020 թվականը դիմավորել են իրենց ընտանիքների հետ միասին:
«Հանցանքի կանխարգելման, ոչ կալանավորման, քրեակատարողական ազգային գործակալության կազմակերպմամբ, անչափահասների հաստատությունում տեղի է ունեցել ամանորյա միջոցառում:
Ամանորյա համերգը բացվել է բենդի մասնակցությամբ, որը ստեղծվել է հանցանքի կանխարգելման և պատժակատարողական ազգային գործակալության նախաձեռնությամբ: Ամանորի միջոցառմանը երժաշտական համարներով հանդես են եկել ինչպես ուսուցիչները, այնպես էլ անչափահաս դատապարտյալները:
Նոր տարին անչափահասների հետ միասին դիմավորել են հատուկ քրեակատարողական ծառայության գլխավոր տնօրենի տեղակալ Նիկա Ցխվարաշվիլին, հանցագործության, պատժակատարողությանազգային գործակալության ղեկավար Թաթիա Խոճոլավան և գործակալության ղեկավարի տեղակալ Լադո Ջավախիշվիլին»,- ասվում է գործակալության հայտարարության մեջ:
Ըստ Հատուկ քրեակատարողական ծառայության ՝ արդարադատության նախարարի նախաձեռնությամբ անչափահաս դատապարտյալները նոր տարին ընտանիքի անդամների հետ դիմավորում են երկրորդ անգամ: