Անչափահաս ամբաստանյալները և դատապարտյալները կօգտվեն հեռախոսային խոսակցության անվճար ժամից
Հաշվի առնելով դատապարտյալների լավագույն շահերը և արտաքին աշխարհի հետ նրանց կապը բարելավելու նպատակով, Հատուկ քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ անչափահաս ամբաստանյալների և դատապարտյալների համար հատկացվել է ամսական 60 րոպե անվճար խոսակցության ժամանակ։
Տեղեկությունը տարածում է Հատուկ քրեակատարողական ծառայությունը։
«Դատապարտյալները ինչպես ցանկանան, կարող են օգտվել անվճար խոսելաժամանակից ինչպես տեղական, այնպես էլ միջազգային զանգերի համար։ Հատուկ քրեակատարողական ծառայությունը կշարունակի նաև ապագայում ներդնել մեղադրյալների/դատապարտյալների շահերին և կարիքներին համապատասխան ծառայություններ և նախագծեր»,- ասացին Հատուկ քրեակատարողական ծառայությունից։