Անչափահաս աղջկան ամուսնանալու նպատակով առևանգելու համար ձերբակալել են երեք անձի
Վրաստանի ներքին գործերի նախարարության Աջարիայի ոստիկանության դեպարտամենտի Խուլոյի շրջանային վարչության աշխատակիցները ձերբակալել են 2000 թվականին ծնված երեք անձի: Մ.Ց.-ին, Թ.Ջ.-ին և Ն.Ի-ին ձերբակալել են ապօրինի ազատազրկման մեղադրանքով:
Նախարարության տեղեկությամբ, Մ.Ց.-ն իր երկու հանցակիցներ՝ Թ.Ջ.-ի և Ն.Ի-ի հետ, Խուլոյի մունիցիպալիտետում, ամուսնանալու նպատակով, անօրեն տարել է 2003 թվականին ծնված անչափահասին և ավտոմեքենայով ուղևորվել դեպի Ծալկա, Բաթումի-Ախալցխայի ճանապարհով:
Իրավապահները բոլոր երեք մեղադրյալներին կալանավորել են դատավորի որոշման հիման վրա»,- նշված է տեղեկությունում:
ՆԳՆ-ի տեղեկությամբ, հետաքննությունն ընթանում է նախնական պայմանավորվածությամբ անչափահասին անօրեն ձերբակալելու փաստով՝ 143-րդ հոդվածով: