Անցել եմ ողջ քաղաքով և մարդկանց տրամադրությունը ցույց է տալիս, որ ընտրություններում հաղթում ենք. Գրիգոլ Վաշաձե
Զուգդիդիում ժամը 16:00 է և մինչ հաղթանակը մնացել է չորս քայլ,-այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է «ազգային շարժման» նախագահ, Գրիգոլ Վաշաձեն:
Վաշաձեի խոսքով, Զուգդիդիում ընտրողները սեփական ընտրությունը կատարում են շատ ակտիվ, ընտրատեղամաս են այցելում և Սանդրա Ռուլովսին ձայն են տալիս:
«Անցել եմ ողջ քաղաքով և մարդկանց տրամադրությունը ցույց է տալիս, որ ընտրություններում հաղթում ենք և դրա վկայությունն է խուճապի մատնված «վրացական երազանքը», նրանց քաղաքական ոստիկանությունը ՊԱԾ-ը, սադրիչները, զոնդերները, ծխախոտի տուփի մեջ դրված գումարը, որը տալիս են ընտրատեղամաս բերված քաղաքացիներին»,-հայտարարել է Վաշաձեն:
Նա զգուշացրել է օպոնենտներին, որ ընտրությունները կեղծելու փորձը, ինչպես նաև ընտրությունների կեղծումը քրեական հանցանք է: