Անցած տարի Կանադայում ապաստան է ստացել Վրաստանի 38 քաղաքացի: Այս տվյալները հարապարակվել են երկրի ներգաղթի ծառայության վեբկայքում:
Տվյալների համաձայն, 2017 թվականին ապաստան է խնդրել 157 մարդ: 90 գործով քննարկումները արդեն ավարտված են: Բավարարվել է 38 հայտ, իսկ 43-ը ստացել են բացասական պատասխան: 2017 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով դեռևս քննարկումները չեն ավարտվել 206 գործով:
Նախորդ տարիների հետ համեմատ զգալիորեն աճել է ապաստան փնտրողների քանակը: 2014 թվականին համապատասխան հայտ էր ներկայացրել Վրաստանի 87 քաղաքացի, որտեղից 32-ը ստացել էր դրական պատասխան: 2015 թվականին քանակը հասել է 91-ի, դրական պատասխան է ստացել 15 մարդ: 2016 թվականին հայտ է ներկայացրել 113 մարդ:
2014 թվականին Կանադա է այցելել Վրաստանի 280 քաղաքացի, 2015 թ.-ին 361, 2016 թ.-ին 503, 2017 թ.-ին 566:
Հեղինակ -
Edgar Barsegyan