Անցած շաբաթը կարևոր ուղերձ էր Վրաստանի համար, երբ մենք խոսում էինք եվրոպական ընդլայնման մասին, մենք բաց ենք այն երկրների համար, որոնք ոգեշնչված են մեր արժեքներով. Բելգիայի վարչապետ
Անցած շաբաթը կարևոր ուղերձ էր Վրաստանի համար, երբ մենք խոսում էինք եվրոպական ընդլայնման մասին, մենք բաց ենք այն երկրների համար, որոնք ոգեշնչված են մեր արժեքներով. Բելգիայի վարչապետ

Վրաստանի համար կարևոր ուղերձ էր անցյալ շաբաթ, երբ մենք խոսում էինք եվրոպական ընդլայնման մասին։ Կարծում եմ՝ սա շատ կարևոր ուղերձ էր, որը մենք փոխանցեցինք Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային, – ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ լրագրողներին ասել է Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոոն։

Նրա խոսքով՝ այս ուղերձը նշանակում է, որ Եվրամիության դուռը բաց է այն երկրների համար, որոնք ցանկանում են անդամակցել նրան։

«Ոմանք կասեն, որ դա խորհրդանշական է, բայց խորհրդանշական ուղերձն այսօր չափազանց կարևոր է։ Դա ցույց է տալիս, որ մենք բաց ենք այն երկրների համար, որոնք ոգեշնչված են մեր արժեքներով, ազատ, բաց հասարակություն, որտեղ մարդիկ կարող են ապահով ապրել: Մենք գիտենք, որ դա երկարաժամկետ գործընթաց է լինելու, մենք գիտենք, որ այն կպահանջի մեծ բարեփոխումներ»,- ասել է Ալեքսանդր դե Կրոոն: