Անցած գիշեր Ստամբուլում հորդառատ անձրեւի հետեւանքով առաջացած ջրհեղեղի հետեւանքով երկու մարդ է մահացել
Անցած գիշեր Ստամբուլում հորդառատ անձրեւի հետեւանքով առաջացած ջրհեղեղի հետեւանքով երկու մարդ է մահացել

Անցած գիշեր Ստամբուլում հորդառատ անձրեւի հետեւանքով առաջացած ջրհեղեղի հետեւանքով երկու մարդ է մահացել։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ իրավիճակը հատկապես ծանր է Քըրքլարըր նահանգում, որտեղ դեռ չորս քաղաքացու են փնտրում։

Հորդառատ անձրեւը հեղեղել է երկրի խոշորագույն քաղաքի փողոցները։ Ստամբուլի նահանգապետ Դավութ Գուլուն հայտարարել է, որ իշխանությունները ջրհեղեղից տուժածներին տեղավորելու են ժամանակավոր կացարաններում։

Օդերևութաբանները տեղումներ են կանխատեսում երկրի արևմտյան և հարավ-արևմտյան շրջաններում և բնակչությանը զգուշացնում սպասվող հեղեղումների և ուժեղ քամիների մասին։