Անցած գիշեր Ռուսաստանում ուկրաինական 47 անօդաչու թռչող սարք են խոցել

12:40, 09.10.2024

Անցած գիշեր Ռուսաստանի մի քանի շրջաններում ուկրաինական 47 անօդաչու թռչող սարք են խոցել։ Այս մասին տեղեկություն է տարածում Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով, ընդհանուր առմամբ խոցվել է 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք, որից 24-ը՝ Բրյանսկի մարզում, 5-ը՝ Բելգորոդի մարզում, 2-ական՝ Կուրսկի և Ռոստովի մարզերում, մեկը՝ Կրասնոդարի մարզում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ազովի ծովի տարածքում 13 անօդաչու թռչող սարք է խոցվել։

«Անցած գիշեր Կիևի ռեժիմը անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչական հարձակման փորձեր է ձեռնարկել»,- հայտնել են ՊՆ-ից։

Նմանատիպ