Անցած գիշեր Ռուսաստանը Ուկրաինիայի ուղղությամբ արձակել է երեք հրթիռ և 133 անօդաչու թռչող սարք, որոնցից Ուկրաինայի պաշտպանական ուժերին հաջողվել է խոցել 98-ը
Անցած գիշեր Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է երեք հրթիռ և 133 անօդաչու թռչող սարք, որոնցից Ուկրաինայի պաշտպանական ուժերին հաջողվել է խոցել 98-ը։ Տեղեկությունը հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները։
Լրատվամիջոցների տվյալներով՝ Կրիվոյ Ռոգի վրա հարձակման հետևանքով զոհվել է մեկ մարդ, իսկ ինը վիրավորվել են։
Հարձակման հետևանքով վնասվել է ենթակառուցվածքը, բռնկվել է հրդեհ, որի մարումը ներկայումս շարունակվում է։
Կիևի մարզի վրա հարձակման հետևանքով բնակելի շենքերում հրդեհ է բռնկվել։
Միևնույն ժամանակ, Օդեսայի նավահանգստի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է Սիրիայի չորս քաղաքացի, ևս երկուսը վիրավորվել են։
Օդեսայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերի խոսքով՝ վիրավորների թվում են մեկ սիրիացի և մեկ ուկրաինացի քաղաքացի։
Նրա խոսքով՝ հարվածի հետևանքով վնասվել են նաև մեկ այլ նավ, նավամատույցները և հացահատիկի պահեստավորման օբյեկտները։