Անցած գիշեր Ռուսաստանը հարվածներ է հասցրել Ուկրաինայի երեք շրջանների էներգետիկ ենթակառուցվածքներին
Ռուսաստանը գիշերը հարձակումներ է իրականացրել Ուկրաինայի երեք շրջանների էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Մեկ աշխատակից տուժել է օբյեկտներից մեկում: Այս մասին տեղեկությունը տարածում է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշենկոն։
Նրա հաղորդման համաձայն, ռուսական ուժերը գրոհել են Դնեպրոպետրովսկի, Իվանո-Ֆրանկովսկի և Լվովի շրջանների էներգետիկ օբյեկտները։
Բացի այդ, ուկրաինական DTEK էներգետիկ ընկերությունը պնդում է, որ Ռուսաստանը գիշերվա ընթացքում լրջորեն վնասել է չորս ՋԷԿ-երի սարքավորումները։ Կան վիրավորներ:
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ գիշերվա ընթացքում օկուպացիոն ուժերը Ուկրաինայի ուղղությամբ արձակել են տարբեր տեսակի 34 հրթիռ, որոնցից ՀՕՊ-ը խոցել է 21-ը։