Անցած գիշեր Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա 23 անօդաչու թռչող սարքերով, Ուկրաինայի ռազմաօդային ուժերը կարողացել են խոցել դրանցից 15-ը
Անցած գիշեր Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա 23 անօդաչու թռչող սարքերով, Ուկրաինայի ռազմաօդային ուժերը կարողացել են խոցել դրանցից 15-ը

Ռուսաստանը երեկ երեկոյան հարձակվել է Ուկրաինայի վրա «Շահիդ» տեսակի 23 անօդաչու թռչող սարքերով, Ուկրաինայի ռազմաօդային ուժերը կարողացել են խոցել դրանցից 15-ը։

Ռուսաստանը հարձակում է ձեռնարկել Սումի քաղաքի վրա, որի արդյունքում երկու մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել։ Վիրավորների թվում կան երկու անչափահաս երեխաներ։

Բացի այդ, վնասվել են առանձնատներ ու ավտոմեքենաներ։ Դեպքի վայրում դեռ աշխատում են փրկարարական խմբերը։