Անցած գիշեր Ռուսաստանը անօդաչու թռչող սարքով հարվածել է Կիևի Հյուսիսային կամրջին

11:00, 03.10.2026

Անցած գիշեր Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի Հյուսիսային կամրջի վրա ռուսական անօդաչու թռչող սարքով հարձակում է տեղի ունեցել:

Ուկրաինական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Դնեպր գետի աջ և ձախ ափերը միացնող կամրջի վրա իրականացված հարձակումը երթևեկության խափանում է առաջացրել:

Կամրջի վրա հարձակումը հաստատում է նաև Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն: Քաղաքապետի խոսքով՝ տեղում մոբիլիզացված են եղել շտապօգնության ծառայությունները: Կլիչկոն նաև նշել է, որ պատահարի հետևանքով տուժածների մասին տեղեկություններ չկան:

«Հյուսիսային կամրջի վրա վնասվել են ճանապարհային ծածկույթը և տրոլեյբուսի գծերը: Կամրջի վրա ձախից աջ ափ երթևեկությունն այս պահին խափանված է»,- հայտարարել է Կիևի քաղաքապետը:

Մինչ այդ, հոկտեմբերի 1-ին և 2-ին ռուսական ուժերը ռեակտիվ ԱԹՍ-ներով ռմբակոծել էին Կիևի Հարավային կամուրջը: Վերջին երկու օրվա ընթացքում անօդաչու թռչող սարքերը կամրջին հարվածել են առնվազն հինգ անգամ:

Նմանատիպ