Անցած գիշեր Ռուսաստանը անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Կիևի վրա, Ուկրաինայի պաշտպանության ուժերին հաջողվել է ոչնչացնել դրանցից 30-ը
Երեկ երեկոյան ռուսական կողմը անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Կիևի վրա։ Ուկրաինայի պաշտպանության ուժերին հաջողվել է ոչնչացնել դրանցից մոտ 30-ը։ Որոշակի տարածքում հրդեհ է բռնկվել բեկորների ընկնելու պատճառով։
Մասնավորապես, Կիևի վեց թաղամասերում տներ և մեքենաներ են վնասվել։ Երկու մարդ վիրավորվել է։ Այս մասին տեղեկություն է տարածում Կիեւի քաղաքային-զինվորական վարչությունը։
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հրդեհի մի մասն արդեն մեկուսացվել է։