Անցած գիշեր Ռուսաստանը անօդաչու սարքերով հարձակվել է Ուկրաինայի վրա, Ուկրաինայի ռազմաօդային ուժերը կարողացել են խոցել բոլորը
Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա 37 «Շահիդ» տիպի անօդաչու թռչող սարքերով, ուկրաինական ռազմաօդային ուժերը կարողացել են բոլորը խոցել։
«Կիևում, Օդեսայում, Նիկոլայևում, Սումիում, Վիննիցայում, Ժիտոմիրում և Խերսոնում 37 «Շահեդ» անօդաչու թռչող սարքեր են խոցվել»,- ասվում է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հաղորդագրության մեջ։
Օդեսայի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերի խոսքով՝ Օդեսայի մարզում ոչնչացվել է 20 անօդաչու թռչող սարք։
«Օդեսայի մարզում վարչական շենքը վնասվել է բեկորների ընկնելու հետեւանքով։ Օդեսայում բեկորներ են ընկել բնակելի տան բակ, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել»,- ասել է Կիպերը։