Անցած գիշեր ռուսական ուժերը անօդաչու թռչող սարքերով հարձակում են գործել Խարկովի մարզի վրա, որի հետևանքով զոհվել է չորս մարդ, վիրավորվել են ևս մի քանիսը
Անցած գիշեր ռուսական անօդաչու թռչող սարքերը հարձակում են իրականացրել Խարկովի մարզի Լեբիաժիեի վրա։
Հարձակման հետևանքով այրվել են տներ և զոհվել չորս մարդ։ Կան նաև մի քանի վիրավորների մասին հաղորդագրություններ։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ հարձակման հետևանքով ավերվել է երեք մասնավոր տուն, իսկ 20-ը՝ վնասվել։
Բացի այդ, Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը հայտնել է, որ Մոլդովայի հետ սահմանային անցակետի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է Ռուսաստանի կողմից «Շահեդ» անօդաչու թռչող սարքով հարձակման պատճառով։
Սահմանային ծառայության տվյալներով՝ վնասվել է «Տաբակ» միջազգային սահմանային անցակետը, ինչը խոչընդոտել է տրանսպորտային միջոցների մուտքը։