Անցած գիշեր Օդեսան հարձակման է ենթարկվել ռուսական անօդաչու թռչող սարքերի կողմից
Գիշերը Օդեսան հարձակման է ենթարկվել ռուսական անօդաչու թռչող սարքերի կողմից։
Քաղաքապետարանի տվյալներով՝ զգալի վնասներ են կրել բազմահարկ բնակելի շենքերը, մասնավոր հատվածը, վարչական հիմնարկները, տրանսպորտային միջոցները։
Օդեսայի քաղաքապետի պաշտոնակատար Ալեքսանդր Ֆիլատովի խոսքով՝ հարձակման հետեւանքով ոչ ոք չի տուժել։
Բացի այդ, նոյեմբերի 8-ին Ռուսաստանի կողմից Սումիի շրջանի ռմբակոծության հետեւանքով ութ մարդ է զոհվել։ Ռուսական ուժերը կիրառել են բալիստիկ հրթիռներ, օդային ռումբեր, հրետանի և անօդաչու թռչող սարքեր։ Վնասվել են բնակելի շենքեր, առանձնատներ, կոմերցիոն օբյեկտներ, դպրոցներ, մեքենաներ։