Անատոլի Բիբիլովը օկուպացված Ցխինվալիի Ռուսաստանին միանալու մասին հանրաքվեն նշանակել է հուլիսի 17-ին
Անատոլի Բիբիլովը օկուպացված Ցխինվալիի Ռուսաստանին միանալու մասին հանրաքվեն նշանակել է հուլիսի 17-ին

Օկուպացված Ցխինվալիի շրջանի ինքնահռչակ գործող նախագահ Անատոլի Բիբիլովը Վրաստանի օկուպացված շրջանի Ռուսաստանին միանալու մասին հանրաքվեն նշանակել է հուլիսի 17-ին։

Օրեր առաջ Ռուսաստանի կողմից օկուպացված Ցխինվալի շրջանում «նախագահական ընտրություններում» հաղթող է ճանաչվել Ալան Գագլոևը, ում «երդմնակալությունը» նախատեսված է մայիսի 21-ից հետո։

Ավելի վաղ Գագլոեւն ասել էր.«Հենց ժամանակը գա, Հարավային Օսեթիան պատրաստ կլինի հանրաքվե անցկացնել Ռուսաստանի Դաշնությանը միանալու վերաբերյալ»: